Եղիր տեղեկացված

Իսրայելը ոչնչացրել է Իրանի բոլոր հրթիռային կայանքների մեկ երրորդը․ Իսրայելի պաշտպանության բանակ | Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից | Սևան Ակվա ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում | Օգոստոսի 1-ից սկսած, QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի. Ավինյան | Հունիսի 17-ին և 18-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզի որոշ բնակավայրերում | Արեն Փիրուզյանը նվաճեց բրոնզե մեդալ | Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ. Թրամփ | Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ | Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում | ԱՄՆ որևէ կապ չի ունեցել պատերազմի հետ Իրանի և Իսրայելի, եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ | Իրանը հարվածել է Իսրայելի գիտական ​​ինստիտուտին՝ ի պատասխան գիտնականների սպանության (տեսանյութ) | Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը | Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու | Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում ուժեղ քամին վնասներ է հասցրել | Իսրայելի հարվածից Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա | Հռոմի պապը Իրանին եւ Իսրայելին «պատասխանատվության ու ողջամտության» կոչ է արել | Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Իսրայելի դեմ «շատ մասշտաբային» գրոհների մասին | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով |

Քաղաքական որոշ ուժեր պահանջներ են ներկայացրել Բագրատ Սրբազանին․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաև խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից և հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել և պետական կառավարում ստանձնել։

Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրև խորհրդակցական մարմին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա»։

լրահոս

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում

Փոխկապակցված նորություններ