Լուրեր Հայաստանից և աշխարհից

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը | «Օպերային թատրոնի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը», «Այդպիսով իջեցվում է մշակութային կառույցների նշանակությունը» | Սա լուրջ հարված էր նաև ՌԴ հեղինակությանը, չեմ կարծում, որ սա մի սցենար էր, որը նրանք կուզենային, որ լիներ. Լևոն Քոչարյան | ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը վաղը կայանալիք բանակցություններում | ԱՄՆ Պետդեպարտամենտի տասնյակ աշխատակիցներ հեռացել են աշխատանքից | Ջերմուկ հանքային ջուրը՝ թունավորման պատճառ․ Ռուսաստանից ահանզանգում են | Bitcoin-ի արժեքը գերազանցել է 109,000 դոլարը | Կփոփոխվեն զինծառայողներին տրամադրվող արձակուրդի օրերի քանակը, սպայական կազմի զինծառայողի կողմից բնակարանի ձեռքբերման կարգը. նախագիծ | Հայտնի են Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները | Australian Open. հայտնի են քառորդ եզրափակչի կանանց զույգերը | Ադրբեջանի ԱԳՆ հերթական սուտը | Իջևանի գինու-կոնյակի գործարանը, որը Տավուշի մարզի Իջևան քաղաքում հանդիսանում է առաջատար արտադրող ձեռնարկություններից մեկը. տնօրեն Մարտին Մարտիրոսյան | Քաղաքացու կտրոնը ժամկետանց է եղել և անցարգելը չի ընդունել | Վրաստանն ու Հայաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից են․ դա մեզ ամուր կապում է միմյանց հետ․ Զուրաբիշվիլի | Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում | Ովքեր և ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել | Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | Վերջին զարգացումները հստակ ցույց են տալիս, որ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել. Հենրիխ Դանիելյան | Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար կգործի 8 տեսակի տոմս | Սալոմե Զուրաբիշվիլի. Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու՝ ավելին ինչ կարող ենք անել Երևանին մեր աջակցությունն ամրապնդելու ու նրա հետ համագործակցության համար. Բլինկեն

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», – ասել է Բլինկենն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։

Միաժամանակ Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ Պետդեպի ղեկավարի, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։

«Եվ մենք առաջ ենք գնալու մի շարք տարբեր ոլորտներում», – խոստացել է Բլինկենը, առանց որևէ հստակություն մտցնելու:

Պետքարտուղարը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։

լրահոս

Փոխկապակցված նորություններ