Եղիր տեղեկացված

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ |

Վաղը կգաք հանրահավաքի, այս ընթացքը պետք է վերջ ունենա.Բագրատ Սրբազան

Մարդը վախեցած է, դեռ ավելի է վախենալու, մտածում եմ՝ վախից բան չպատահի։

Լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով Շարժման համակիրների, Արցախի տարբերք քաղաքների ղեկավարների ձերբակալությունների մասին հարցին․

«Սա պարզապես իր վախերի դրսևորումն է։ Հալածում են, ռեպրեսիաներ են անում, որ մարդիկ վաղը չգան հանրահավաքի։ Երկրորդը՝ նաև գործարարներին են հալածում։ Այսօր պատվական մարդու, որը տարիներով ծառայել է պետությանը, ձերբակալել են։ Խոսքը Հայկ Շահնազարյանի մասին է։ Նա մեր աջակիցներից է, եզակի գործարարներից է, որ ինձ հետ է եղել միշտ, տարիներ շարունակ ծրագրեր է արել Արցախում։

Մեզ տեղեկություն է հասել, որ խմբեր են կազմում իշխանությունները`15-17 հոգանոց։ Նիկոլ Փաշինյան, վերջին օրերն ես ապրում քո քաղաքական կյանքի, քո խոփը քարի է կպել։ Բոլոր առումներով պատասխանատվության առաջ ես կանգնելու։

Մեր օրակարգից մեկ միլիմետր չենք շեղվելու։ Վաղը կգաք հանրահավաքի, այս ընթացքը պետք է վերջ ունենա»,-նշել է Սրբազանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ