Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում | Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը | Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը | 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում | Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է | Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ | ՀԷՑ-ից պարզաբանել են, թե երբ կվերացնեն «Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները | Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում | Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին | Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից | Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին | Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ | Հայաստանում բուժաշխատողները հունիսի 1-ից պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի | 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ. 200 մլն. դրամի վնաս է պատճառվել | Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել | Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել | Ռուսաստանում` Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել | Արարատի մարզում․ տան երկրորդ հարկից առաջին հարկ ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդшնոց | Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ. Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս |

Արևմուտքն անցնում է բաց «խաղի

«Փաստ» օրաթերթը գրում է.Նախօրեին, կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա պնդել է, որ եվրակոմիսարներից մեկն իր հետ հեռախոսազրույցում, ի թիվս այլ «միջոցների», իրեն սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդարով՝ բերելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օրինակը, որի դեմ օրերս մահափորձ էր իրականացվել: Հասկանալի է, պատճառը ֆինանսական թափանցիկության օրենքն է: Սակայն Կոբախիձեն նշել է, որ Վրաստանին կհաջողվի պահպանել խաղաղություն և ներքին կայունություն, չնայած որոշ վտանգավոր ուժերի ջանքերին: Ի դեպ, Կոբախիձեն, որպես այդպիսին, հերթական անգամ նշում է «Պատերազմի գլոբալ կուսակցության» մասին:

Սրան զուգահեռ երեկ հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով «ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ դիտարկման» մեկնարկի մասին։ «Պետդեպարտամենտը մեկնարկում է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վրա: Այսօր ես նաեւ մեկնարկում եմ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ դիտարկումը»,-ասել է Բլինքենը: Ի՞նչ է սա նշանակում: Ըստ փորձագետների, սա փաստացի նշանակում է, որ Արևմուտքին չի հաջողվել խամաճիկ դարձնել Վրաստանը՝ այն վերածելով անկայունության ու Ռուսաստանի հետ հակամարտության գոտու: Վրաստանի իշխանությունները հետևողական են եղել հավասարակշռության, խաղաղության ու կայունության պահպանման իրենց գործելաոճին:

Ըստ այդմ, Արևմուտքը ցանկանում է պատժել Վրաստանին, որը չի համաձայնել ավերվել հանուն Արևմուտքի շահերի: Փաստացի, Արևմուտքն արդեն բացահայտ է ի ցույց դնում իր դեմքն ու նպատակները, այն է՝ թքած ունենալ որևէ երկրի շահերի վրա և այդ երկրների նույնիսկ ավերման ճանապարհով իր շահերն առաջ տանել: Որոշ փորձագետներ հիմա տեսակետ են հայտնում, թե չի կարելի բացառել, որ Հայաստանի շուրջ ստեղծված վիճակը գուցե ոչ միայն Փաշինյանի արկածախնդրության արդյունքն է, այլ նաև Արևմուտքի շանտաժի և սպառնալիքների համադրության: Կան նաև տեսակետներ, որ հենց դրա արդյունքում են անօրինական սահմանազատման գործընթացին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հակառուսական նոր արշավ սկսել: Ի մասնավորի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն է խոսել «անվտանգության բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու» ու դրա «հետևանքների» մասին, ապա Նիկոլ Փաշինյանը հանկարծ մեղադրեց ՀԱՊԿ անդամ երկու երկրի՝ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության մեջ մասնակցության հարցում։

Ընդ որում, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում, որ Փաշինյանի ու նրա թիմի հակառուսական ու հակահապկական նոր ակտիվացումը «զուգադիպեց» ԱՄՆ ԿՀՎ–ի փոխտնօրեն Դեյվիդ Քոհենի՝ Հայաստան կատարած այցի հետ: Փաստացի, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, որոնք ամեն ինչ անում են թույլ չտալու իրենց երկրի գաղութացումն ու «ուկրաինացումը», Հայաստանի այս պահի իշխանությունները հաճույքով հագուրդ են տալիս Արևմուտքի պահանջներին, այդ թվում՝ Արցախը կորցնելու, Հայաստանից տարածքներ հանձնելու, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը Արևմուտքի, մասնավորաբար ԱՄՆ-ի շահերին ստորադասելու ճանապարհով, միայն թե Հայաստանից վերացնեն ռուսական հետքը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ