Եղիր տեղեկացված

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ |

Իշխանությունը հանուն իր շահերի թուլացնում է պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Եկեղեցին. Թաթոյան

Իշխանությունն հանուն իր շահերի թուլացնում է պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Եկեղեցին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։

Նախ Եկեղեցու՝ իբրև կառույցի, հոգևորականների թիրախավորումը թուլացնում է պետությունը, պառակտում հասարակությունը, հրահրում է ներքին թշնամանք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այս արշավն ուղղակիորեն կազմակերպում և իրականացնում է այսօրվա իշխանությունը, քանի որ դա է պահանջում նրա քաղաքական շահը. դա իշխանություն, պաշտոններ պահպանելու միջոց է։ Այսինքն՝ եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի համար օգտագործվում է Ոստիկանությունը։
Այս ամենը հասարակության մեջ ոստիկանների նկատմամբ հասկանալիորեն առաջացնում է վրդովմունք, վիրավորանքներ ու բացասական վերաբերմունք առհասարակ, ինչն էլ իր հերթին

Ոստիկանությանը դարձնում է ագրեսիվ նման վերաբերմունք դրսևորող մարդկանց նկատմամբ։
Ընդ որում, այդ մարդկանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է առաջանում նաև հասարակության այն մասի մոտ, ովքեր իշխանության աջակից են, իշխանական քարոզի զոհ կամ այլ վերաբերմունք ունեն Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս ամենը հղի է անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով։

Ստացվում է՝ քաղաքական գործող իշխանությունն հանուն իր շահերի թուլացնում է մեր պետության անվտանգության ու ամրության հենասյուները՝ Ոստիկանությունն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև հասարակության մեջ առաջանում անհանդուրժողականություն, հրահրում է ներքին թշնամանք՝ խորացնելով լարվածությունն ու պառակտումը»,-գրել է նա։

լրահոս

Փոխկապակցված նորություններ