Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում | Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը | Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը | 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում | Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է | Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ | ՀԷՑ-ից պարզաբանել են, թե երբ կվերացնեն «Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները | Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում | Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին | Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից | Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին | Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ | Հայաստանում բուժաշխատողները հունիսի 1-ից պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի | 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ. 200 մլն. դրամի վնաս է պատճառվել | Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել | Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել | Ռուսաստանում` Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել | Արարատի մարզում․ տան երկրորդ հարկից առաջին հարկ ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդшնոց | Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ. Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս |

ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է: 2024թ. ապրիլին ՏԱՑ-ը կազմել է 10.4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.9 տոկոսային կետով, իսկ հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը նույնպես որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 13.2%: Տնտեսական ակտիվության աճը շարունակում է պայմանավորված լինել ժամանակավոր գործոններով, որոնք կարող են կտրուկ փոխվել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
  • Էականորեն դանդաղել է նաև ծառայությունների աճը՝ ապրիլին հասնելով 0.8%-ի: Ծառայությունների աճի դանդաղման պատճառները հնարավոր կլինի վերլուծել ենթաոլորտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն այս երևույթն արդեն իսկ հուշում է տնտեսական ակտիվության նվազման մասին, ինչն ակնհայտ կլիներ ոսկերչական գործունեության բացակայության դեպքում:
  • Հարկային եկամուտների աճի տեմպը շարունակում է ցածր մնալ: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտների աճը կազմել է 9.3%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 6.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում:
  • Տնային տնտեսությունների վարկերի ծավալը աճում է բավական բարձր տեմպով: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններին տրամադրված վարկերի (սպառողական և հիպոթեքային վարկերի) ծավալն աճել է 19.7%-ով, ինչն էականորեն գերազանցում է մյուս մակրոտնտեսական ցուցանիշների աճին, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճին, միջին ամսական աշխատավարձերի, արտերկրից փոխանցվող դրամական միջոցների և այլ կարևոր ցուցանիշների աճերին: Դա նշանակում է, որ վարկային բեռն աճում է դրա սպասարկման հնարավորությունների աճից ավելի արագ տեմպով, ինչը միջնաժամկետում կարող է հանգեցնել ռիսկայնության բարձրացմանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/oHifO :

լրահոս

Փոխկապակցված նորություններ