Լուրեր Հայաստանից և աշխարհից

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան | Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց | ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել | Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է | Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք». Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին | ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին | Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին | Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել | Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. ԱԳՆ խոսնակ | Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին | Էլեկտրական շարժիչների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7,400 հատ. ՊԵԿ | Արմավիրի մարզի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը | «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը | Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ Ոսկանյան | Եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց | Ողբերգական ավտովթար Mercedes-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհ |

Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել

«Փաստ» օրաթերթը գրում է. « Ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ էլի դրվագաբար բիրտ ուժ գործադրվեց: Կան տեղեկություններ, որ հատկապես կարմիր ու սև բերետների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հավասարակշռությունից հանել խաղաղ, անզեն ցուցարարներին ու տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման: Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ հրահրել: Ավելին, ինքը՝ Բագրատ Սրբազանն էլ է արձանագրում, թե «էդ մարդու սիրտը արյուն է ուզում», բայց «չի ստանա դա»: Այդ տեսանկյունից դրականն այն է, որ շարժման ղեկավարների և մասնավորաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհիվ հավասարակշռությունը պահպանվում է պայքարի մասնակիցների շարքերում, ինչը, նկատենք, իր որոշակի ազդեցությունը գործում է նաև ոստիկանական ուժերի վրա:

Այս կոնտեքստում արժե արձանագրել մի չափազանց կարևոր խնդիր: Վաղ թե ուշ այս իշխանությունը հեռանալու է: Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու որևէ հենք չունի: Ու վաղ թե ուշ ծագելու է նաև ապօրինի հրամաններ կատարողների, հատկապես՝ կոնկրետ ջարդարարների, կամակատար դատավորների ու նմանօրինակ կերպարների պատասխանատվության հարցը: Խոսքը նրանց մասին է, որոնք ոչ թե պետությանը, այլ կոնկրետ իշխանությունն են ծառայում, ընդ որում՝ իշխանությունից իշխանություն: Ու խիստ էական է, որ դա կատարվի օրենքով, օրինականորեն, փաստերով ու ապացույցներով: Դա էական է նախ՝ նման արատավոր շղթան կամ ընթացքը վերջապես ընդհատելու համար:

Երկրորդ, կարևոր է, որ բանն ինքնադատաստանի ու քաոսի չհասնի, այլ իրականացվի արդարադատություն: Նաև, որպես ակնառու խրատ ապագայի համար, որպեսզի որևէ հաջորդ իշխանություն նման «բերետների» մարդաջարդ ծառայություններից օգտվելու գայթակղություն չունենա: Ի դեպ, երեկ նաև ակնհայտ դարձավ, որ ոստիկանության ներսում էլ ամեն ինչ «հարթ» չէ. ի մասնավորի, հատուկջոկատայինների ղեկավարներն ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք ոչ միան տեղում գտնվող ոստիկանապետին, այլև ՆԳ նախարարին էլ ենթակա չեն, և անում են, ինչ ուզում են»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի  համարում

լրահոս

Փոխկապակցված նորություններ