Հյուսիսատլանտյան դաշինքը և ԱՄՆ-ը ներկայումս չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հարցը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն չի դիտարկում խորհրդականներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Դրան չի աջակցում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ Միացյալ Նահանգները դա չի դիտարկում», – ասել Է Սմիթը։