Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

ՀՀ փոխվարչապետը հայտարարել է ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների մասին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բելառուսի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար (այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում) անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել առևտրի բնույթում: Այս մասին հայտնել է ТАСС-ը:

«ԵԱՏՄ զարգացման կարևորագույն գործոնը ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման հարցն է: Ապավինում ենք գործընկերների կառուցվածքային մոտեցմանը, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարակարծությունները և առաջընթաց արձանագրել եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն, հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելու խնդիրը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալների ցուցանիշներից, որքան դրա որակական բնութագրերից:

ԵԱՏՄ այլ հրատապ խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրել է տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև միավորման շրջանակներում տարբեր նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմների զարգացման, պարենային անվտանգության ապահովմանը միտված ուղիների կատարելագործման անհրաժեշտությունը:

«Առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման, սննդամթերքի հասանելիության անխափան ապահովման և խոչընդոտների, այդ թվում՝ տրանսպորտային և լոգիստիկ, վերացման նպատակով անհրաժեշտ ենք համարում այդ հարցի վերաբերյալ (խմբ. պարենային անվտանգության ապահովման) մշակել համապարփակ մոտեցումներ»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ