Լուրեր Հայաստանից և աշխարհից

Իսրայելում հայտնել են «Հեզբոլլահի» բարձրաստիճան անդամի գերեվարման մասին | Իրանը կարող է հսկայական վնաս հասցնել Իսրայելին | Ջուլիետա Ավանեսյանը` ծանրամարտի Մ20 առաջնությունում Եվրոպայի չեմպիոն | Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում | ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են | Ամերիկան բանակցում է Չինաստանի հետ՝ ԿԺԴՀ-ի մասնակցությունը ռուս-ուկրաինական հարաբերություններում դադարեցնելու համար | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը | Արձանագրել ենք չվճարման դեպքեր, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգին անցնելու խնդիրների մասին | Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ընդունելու է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ Գագիկ Ծառուկյան | Անկարայի և Կիևի միջև համագործակցության շարունակությունը տարակուսելի է՝ հաշվի առնելով թուրքական իշխանությունների հայտարարությունները. ՌԴ ԱԳՆ | Պետության համար շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում. այլ սցենարները վտանգավոր են. Վահե Հովհաննիսյան | Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին | Բաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով | ՌԴ-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի. Լավրով | Մեր շենքը թող չհանձնեն Ֆրանսիական համալսարանին. Ագրարային համալսարանի դասախոս | Ի՞նչը դրական ազդեցություն կունենա սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա. նախագիծ | ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները | ԼՂ-ից տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից | Պետբյուջե է վճարվել չվճարված 100 մլն. դրամ հարկ | Մինսկը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, եթե խոսքը վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը. Լուկաշենկո |

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։

Մինչև ընդմիջում սլովենացիները 1-2 գոլային պահ ունեցան, սակայն լավ գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Մեր հավաքականն այնքան էլ ակտիվ չէր առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեծ ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Մի քանի լավ պահեր չօգտագործելուց հետո մեր ընտրանին 56-րդ րոպեին անկյունայինի իրավունք վաստակեց։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչը, որն աչքի ընկավ փոխարինման մտնելուց 4 րոպե անց։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։

Աղբյուր  ArmSport.am

լրահոս

Փոխկապակցված նորություններ