Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում | Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր արևային կայանը | Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը | 40 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը չեն ցուցադրվի Ռուսաստանում | Միակ հարթակը, որտեղ հաղթանակ ենք արձանագրել վերջին հինգ տարվա ընթացքում, հենց իրավականն է | Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարի հաղթողներ | ՀԷՑ-ից պարզաբանել են, թե երբ կվերացնեն «Երևանի ՀԷԿ 1»–ում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքները | Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | Գեղարքունիքում «Jeep»-ը բախվել է քարերին ու հայտնվել ձորում | Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին | Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից | Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ․ Փաշինյանը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին | Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին․ կա ավելի քան 70 զոհ, հարյուրավոր վիրավորներ | Հայաստանում բուժաշխատողները հունիսի 1-ից պետք է լինեն առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի | 19 հողամասերի ապօրինի օտարմամբ պետությանը շուրջ 6 մլրդ. 200 մլն. դրամի վնաս է պատճառվել | Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել | Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են․ ինչ է նա հայտարարագրել | Ռուսաստանում` Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքի մոտ, ինքնաթիռ է կործանվել | Արարատի մարզում․ տան երկրորդ հարկից առաջին հարկ ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդшնոց | Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ. Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս |

Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտներն ընդհանուր ճանապարհներին միացնելու համար կգանձվի վճար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում: Նշվում է, որ Հայաստանի տնտեսության արդյունավետ զարգացումը կախված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգ և անխափան աշխատանքից, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական դրության պայմաններում, ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կմշակվեն ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և երթևեկության կազմակերպման իրավակարգավորումներ:

Բացի դա, 2021-2026 թթ. իր ծրագրով կառավարությունը ստանձնել է Հայաստանի ընդհանուր նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատումների կանոնակարգման գործընթաց։

Առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում, որով նախատեսվում է սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, այդ ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել կառավարությանը, լիազորել նրան սահմանելու ռազմական դրության ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օգտագործման, պահպանման, վերականգնման կարգը, ինչպես նաև երթևեկության սահմանափակումների առանձնահատկությունները, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում կառուցապատվող օբյեկտները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար գանձվում է վճար՝ կնքվող պայմանագրի հիման վրա:

Նշված օբյեկտները Հայաստանի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին միացնելու համար թույլտվության ստացման կարգը և գանձվող վճարի չափը կսահմանի կառավարությունը։ Փոփոխությունների հաստատման դեպքում պետբյուջեի եկամուտները կավելանան, կախված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին կառուցապատվող օբյեկտները միացնելու համար գանձվող գումարի չափից»:

Մանրամասները՝ թերթի  համարում

լրահոս

Փոխկապակցված նորություններ