«Ռուսաստանն այսօր Միացյալ Նահանգների համար թշնամաբար տրամադրված պետություն է, ինչպես և ԱՄՆ-ը Ռուսաստանի համար»,– լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։
Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
«Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների վրա նման սահմանափակումներ կարող են տարածվել հատկապես, եթե խոսքը թշնամական պետություն այցելության մասին է», – նշել է Պեսկովը։