ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Time-ին տված հարցազրույցում մի շարք վրիպումներ է արել՝ շփոթելով գործընկեր առաջնորդների անունները, խմբագիրները ստիպված են եղել նշել, որ նա նկատի ուներ Չինաստանի ղեկավարությանը, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության։
«Ես ի սկզբանե հասկացրել եմ Պուտինին, որ չեմ մասնակցում։ Օրինակ՝ Թրամփն ամեն ինչի համար 10 տոկոս մաքսատուրքեր է ուզում»։ Նման կերպ Բայդենը պատասխանել է Չինաստանից որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ հարցին։ Խմբագիրները ստիպված են եղել նշել, որ Բայդենը նկատի ուներ ՉԺՀ առաջնորդին, ոչ թե Ռուսաստանի։
Երբ ԱՄՆ նախագահին հարցրել են իր տարիքի մասին, նա հայտարարել է, որ շատ բան է արել երկրի համար, բայց կրկին վրիպել է. «Հիշում եմ, թե ինչպես էի գնում Թայվան, ներեցեք, Հարավային Կորեա»,- ասել է նախագահը։