Եղիր տեղեկացված

Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ. Ժաննա Անդրեասյան | Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է | ՌԴ-ն 3 «Իսկանդեր» է արձակել Խարկովի ուղղությամբ | ԱԺ-ում նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այս պահին | Գազամատակարարման պլանային դադարեցում | ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես մերժել է հրադադարի վերաբերյալ Իսրայելի վերջին առաջարկը | «Արցախի ներկայացուցչության փակումը միգուցե վերջին արարը դառնա»․ Տիգրան Աբրահամյան | Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը | Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով | Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման | Սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10-ի մասին, ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան | Լսվել են կրակոցներ սահմանին, հիմա ամեն ինչ խաղաղ ա, Սոթքը շարունակում է աշխատել. մարզպետ | Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է | «Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում. Զախարովա | Անթալիայում հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար․ Բայրամով | Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին | Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների աճը չի կառավարվել դրա հաշվին յուրաքանչյուր ձեռքբերումից 20 տոկոս ավելի հարկ է հավաքագրվել . Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ | Արարատ Միրզոյանի հարցազրույցը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին (տեսանյութ) | Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ. դրա մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են. փաստաբան |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

ՀՀ կներմուծվեն և կիրացվեն ԵԱՏՄ միասնական ռեեստրում ընդգրկված 3-րդ երկրների կազմակերպությունների ապրանքներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 16-ի N 1442-Ն որոշման մեջ:

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «ԵԱՏՄ մաքսային սահմանին և ԵԱՏՄ մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.16-րդ կետի համաձայն՝ անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ մաքսային տարածք թույլատրվում է «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքներից (արտադրանքից) փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթով նախատեսված կարգով Միության մաքսային տարածք ներմուծվող անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումն ու (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում ներառված արտահանող ձեռնարկություններից:

Միության մաքսային տարածք անասնաբուժական հսկողության վերցված ապրանքներ իրավունք ունեն ներմուծել Միասնական ռեեստրում ընդգրկված երրորդ երկրների կազմակերպությունները: Երրորդ երկրների որոշ կազմակերպություններ ներկայում ընդգրկված չեն Միասնական ռեեստրում: Որոշման մեջ ներկայում բացակայում է այն դրույթը, որ Մաքսային միության անդամ երկիրը կարող է իր ազգաբնակչության սննդամթերքի բազմազանության սպառման և կարիքների հագեցվածության համար միայն ներմուծել և սպառել իր տարածքում որոշակի ապրանքատեսակներ, որոշակի ժամկետով՝ չխախտելով սպառողների իրավունքերը՝ պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք իրացնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է տալ իրավակարգավորում այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) ապրանքային անվանացանկի (ԱԱ) ծածկագրերով որոշակի ապրանքների նկատմամբ, որոնք կարող են Հայաստանի Հանրապետություն միայն ներմուծվել և իրացվել որոշակի ժամկետում՝ ապահովելով պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ