Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) – Բաբաջանյան – Աճառյան – Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի փող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով՝ մինչև Ավան:
Փոփոխված ուղեգիծն է՝ Ավան (սկիզբ) – Բաբաջանյան – Աճառյան – Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Գյուլբենկյան – Հր. Քոչարի – Վազգեն Վեհափառի փողոցներ – Կոմիտասի պող., այնուհետև՝ նախկին ուղեգծով մինչև Ավան: