Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Հույս ունենք ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական երկխոսությունը բարձրացնել նոր ռազմավարական հանձնաժողովի մակարդակի․ Արարատ Միրզոյան

Այս հանդիպումը ևս մեկ օրինակ է երկու երկրների բարձր մակարդակով երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև զարգացող գործընկերությանը։ Այս մասին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ունեցած ելույթում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ մեր ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է՝ չնայած այն հագամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Չնայած մարտահրավերներին, առաջացող հիբրիդային անվտանգության սպառնալիքներին՝ Հայաստանի կառավարութունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը, ապահովել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ն, լիովին աջակցում են ու կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել»,- ասաց նա։

Միրզոյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է խորացնել բազմաոլորտ ու տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը։

«Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել ու ներառել Հայաստանի դիմակայունության ու զարգացման համար կարևոր ուղղությունները։ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- ասաց նախարարը։

Միրզոյանի խոսքով այսօրվա օրակարգով քննարկում են քայլերի ու ծրագրերի կոնկրետ շրջանակ՝ տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվեսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն ու արդարադատության ոլորտի բարեփոխումներ։

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր ռազմավարական հանձնաժողովի մակարդակի»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ