Շատ դեպքերում տեղահանված մեր հայրենակիցներից ոմանք չունեն բնօրինակ փաստաթղթեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է կուտակայն կենսաթոշակային հաշիվներին, ապա Տիգրան Խաչատրյանն ասաց, որ 16 միլիարդ դրամից քիչ ավելի 35 հազար շահառուներ ունեցել են կուտակային հաշիվների մնացորդենր: «Մենք այնպես ենք կազմակերպում՝ իրավական հիմքերը ստեղծելով, որ բոլոր այդ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն, իրենց հաշիվների մնացորդները փոխանցվեն Հայաստանում համապատասխան հաշիվների»,-ասաց նա:
Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տանում են: «Նախարարությունը այդպիսի արդեն թվով 300 կացարանների նախագծեր է քննարկում, շուտով կանցնեք դրանց հիմնանորոգման աշախտանքներին»,- ասաց նա: