Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Լոռու մարզում աղետից հետո վիճակը շարունակում է մնալ ծանր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած աղետից հետո իրավիճակը շարունակում է մնալ ծանր ու անորոշ. մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են դուրս գալու այդ սարսափելի վիճակից, իսկ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը շատ դանդաղ են, դրանց մեծ մասն էլ՝ զուտ «տեսախցիկների համար», այսինքն՝ ավելի շատ ցուցադրական, քան բովանդակային, հարց լուծող: Ինչպես հայտնի է, այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իշխանության տարբեր ներկայացուցիչներ քանիցս այցելել են Դեբեդի վարարումից տուժած բնակավայրեր, հանդիպել մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները, սակայն այդպես էլ էական փոփոխություն գրեթե չկա։

Պետության կողմից իրականացվող միջոցառումները հիմնականում կենտրոնացված են կոմունիկացիաների և լոգիստիկ հատվածում տեղի ունեցած վնասների վերականգնման վրա, այն էլ՝ խիստ մասնակի, իսկ մարդկանց կենսապայմանների թեման մի տեսակ երկրորդ պլանում է մնացել։ Բացի դրանից, վնասի չափերն ահռելի են, և նախատեսված փոխհատուցումները էական ոչ մի փոփոխություն չեն տալու մարդկանց. մասնավորաբար, կան տներ, որտեղ գույքն ամբողջովին թափվել է, քանի որ ոչինչ փրկել հնարավոր չի եղել։

«Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում տուժած մի քանի համայնքների բնակիչները նշում էին, որ հատկապես սոցիալ-կենցաղային պայմանների առումով սարսափելի վիճակ է: Նրանք հավելում էին, թե շնորհակալ են, որ գոնե առանձին անհատներ, հասարակական կառույցներ, որոշ քաղաքական ուժեր իրենց կողքին են և աջակցություն են ցուցաբերում, հակառակ դեպքում վիճակն առավել ծանր կլիներ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

լրահոս

Փոխկապակցված նորություններ