Եղիր տեղեկացված

Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ) | Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) |

Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»

Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ Լիբանանում, բայց կարող է իր հարևանին «վերադարձնել քարե դար». այս մասին, ինչպես գրում է aljazeera.com-ը, Վաշինգտոնում լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատրաստվում ենք յուրաքանչյուր սցենարի: «Հեզբոլլահ»-ը շատ լավ հասկանում է, որ մենք կարող ենք հսկայական վնաս հասցնել Լիբանանին, եթե պատերազմ սկսվի: Իսրայելը կարող է Լիբանանը վերադարձնել քարե դար, բայց մենք չենք ուզում դա անել», – ասել է նա։

Երկու երկրի սահմանին իսրայելական ուժերի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև գրեթե ամենօրյա ռեժիմով փոխհրաձգություն է տեղի ունենում հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում իսրայելապաղեստինյան հակամարտության բռնկումից հետո:

Նոր պատերազմի մտավախությունն աճել է այս ամիս, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «շատ լարված գործողության» Լիբանանի հետ սահմանին։

«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլան, իր հերթին սպառնացել է «առանց զսպման, առանց կանոնների և սահմանների» պատերազմով՝ Լիբանանի դեմ իսրայելական խոշոր հարձակման դեպքում:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի Գալանտին ասել է, որ
«Հեզբոլլահ»-ի հետ մեկ այլ պատերազմ կարող է «սարսափելի հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար» և հորդորել է դիվանագիտական լուծում գտնել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ