Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Այս տարի շուրջ 100,000 վայրի ծառ կտնկվի Վայոց ձորի մարզում

Այս տարի Հայաստանի անտառներում տնկվելու են 100,000 վայրի սերմերից խնամքով աճեցված տնկիներ, որոնք մեծ դրական ազդեցություն են ունենալու անտառների վերականգնման և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը մեղմելու ուղղությամբ։ Այս արդյունքին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC) հաջողվել է հասնել Ուշի գյուղում կառուցված 4 նոր տնկարանների շնորհիվ, որտեղ հնարավորություն է ստեղծվել աճեցնելու շուրջ 150,000 վայրի տնկի։

Աճեցված 100,000 վայրի տնկիներն այս տարի տնկվելու են Վայոց ձորի մարզում՝ Հայաստանի համար նոր տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։  Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդն ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Տարիներ շարունակ FPWC կողմից կիրառվող մեթոդի շրջանակներում ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։
Ծառատունկից հետո մեր նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։
Ընդգծենք նաև, որ տնկված ծառերը ոչ միայն օգտակար են անտառների վերականգնման տեսանկյունից, այլև՝ հետագայում դրանց պտուղները կարող են կեր հանդիսանալ վայրի կենդանիների համար և որոշակիորեն մեղմել կենդանիների գյուղեր ներթափանցելու խնդիրը, որն ակնհայտ է հենց Վայոց ձորի մարզում։

FPWC-ն անտառավերականգնման ծրագիրն իրականացվում է 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում մասնագետների ներգրավմամբ և նվիրված աշխատանքի արդյունքում վայրի բնության մեջ տնկվել է շուրջ 430.000 ծառ։ Հիմնադրամը շարունակում է աշխատել անտառվերականգնման ծրագրի զարգացման և ընդլայնման ուղղությամբ և այսուհետ ծրագիրը միայն ընդլայնվելու է։

լրահոս

Փոխկապակցված նորություններ