Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում | Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել | 1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա | Մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի. Բագրատ Սրբազան | Աշխարհը պատրաստվում է մեծ պատերազմի. Սերբիայի նախագահ | Էրդողանը եկող շաբաթ կայցելի օկուպացված Շուշի | Սերժ Սարգսյան. պայքար և արարում (տեսանյութ) | Վայոց ձորում ՎԱԶ 2115-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր | Ավանեսյանը հրաման է ստորագրել «Քոմիրնատի Օմիկրոն XBB.1.5» պատվաստանյութի վերաբերյալ | Գագիկ Ծառուկյանը Օլիմպավանում հյուրընկալել է գրեփլինգ մարզաձևի ներկայացուցիչներին | Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով | Միրզոյանը և Բորելը մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ | Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 40 մարդ է զոհվել, 224-ը՝ վիրավորվել | Մեր գերեզմանոցն է անցել անգան թշնամուն. կապանցի (տեսանյութ) | «Կամազը» կողաշրջվել է. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցնում Սաիդ Ջալիլից | Արարատ Միրզոյանն Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հրվ․ Կովկասում | Բագրատ Սրբազանը հանդիպում է Ներքին Հանդի բնակիչներին | Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը. ԱԳՆ խոսնակ |

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաները, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասաց Միրզոյանը»․ – շարունակելով․ – «Խոսելով երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորավածություններն։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»։

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ Երևանն Անկարայից գործողությունների է սպասում։Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար և թեև հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այսօր նշել է, թե ժամկետներ չկան։

լրահոս

Փոխկապակցված նորություններ