Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների 2-րդ փուլն է. ՆԳՆ-ն զգուշացրել է անկարգnւթյnւնների մեծ հավանականության մասին | Արարատի մարզում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է | Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը | Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը | Հայ գործընկերների հետ համատեղ զnրավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների միջև. ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար | Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ | Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով | Դիլիջանում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են մոտ 600 հազար դրամ | Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին | Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում | Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը | Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել Pralay հրթիռներ. Indian Defence Research Wing | Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը | Սըր Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ | Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին |

Մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի․ բոլորը ձերբակալվել են․ ՔԿ

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․«Հավելումն Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացվող քննչական գործողությունների վերաբերյալ նախօրեին այս հարթակում հրապարակված տեղեկատվության՝ հայտնում եմ հետևյալը․ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի(Կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով), 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կաշառք տալը, իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածքներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են: Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30մլն դրամի չափով՝ համակցված։ Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նախաքննության հետագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը: Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև Ազատյանի մյուս տեղակալը՝ Գեղամ Կարապետյանը։ Դատարանն Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ