Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների 2-րդ փուլն է. ՆԳՆ-ն զգուշացրել է անկարգnւթյnւնների մեծ հավանականության մասին | Արարատի մարզում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է | Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը | Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը | Հայ գործընկերների հետ համատեղ զnրավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների միջև. ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար | Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ | Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով | Դիլիջանում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են մոտ 600 հազար դրամ | Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին | Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում | Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը | Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել Pralay հրթիռներ. Indian Defence Research Wing | Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը | Սըր Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ | Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին |

Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Կազմակերպելով մարզային Silicon Mountains` մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ։

Պարոն Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ»։

«Թվային տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում։ Չկա մի բնագավառ, որը չի շահի թվայնացումից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ թվային տեխնոլոգիաները, որքան էլ արդյունավետ լինեն, գործիքներ են մարդկանց համար, ու մարդիկ պիտի կարողանան դրանք ճիշտ օգտագործել։ Հետևաբար շատ կարևոր է, որ մասնակից մարդիկ ճիշտ հասկանան այդ գործիքի դերն ու նշանակությունը և գրագետ կերպով օգտագործեն թվային հնարավորությունները»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։«Ինչու՞ է Silicon Mountains-ը գալիս մարզեր։ Մարզերի համաչափ զարգացումը մեր նոր ռազմավարության ուղղություններից է։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին և հասցնել նրանց նոր մակարդակի, ցույց տալ մարզերի հնարավորությունները, իրականացնել այնտեղ լավագույն STEM կրթական ծրագրերը, որոնք մշակվել ենք մեր անդամների հետ: Նպատակ ունենք դարձնելու մարզային Silicon Mountains-ը այնպիսի հարթակ, որտեղ տարբեր տեղական և միջազգային ընկերությունների փորձագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքով, կներդնեն նոր բիզնես մշակույթ, ի նպաստ մարզերի զարգացմանը»,- ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները՝ մարդկային կապիտալը մարզերում, ներդումները մարզերում, ստարտափները մարզերում։ Նաև, առաջին անգամ, միջոցառման ժամանակ կամզակերպվել էր էքսպո, որին մասնակցեցին մարզային, երևանյան և միջազգային կազմակերպությունները։

Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ