Ֆրանսիայում արտահերթ ընտրությունների 2-րդ փուլն է. ՆԳՆ-ն զգուշացրել է անկարգnւթյnւնների մեծ հավանականության մասին | Արարատի մարզում ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է | Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը | Ինքնասպանություն Ամասիայում․ 41-ամյա տղամարդուն մահացած վիճակում հայտնաբերել է եղբայրը | Հայ գործընկերների հետ համատեղ զnրավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների միջև. ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար | Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ | Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով | Դիլիջանում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են մոտ 600 հազար դրամ | Տավուշում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին | Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում | Իրանի նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը | Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել Pralay հրթիռներ. Indian Defence Research Wing | Վերին Լարսում կրկին հերթեր են. մաքսային կցորդը բացատրել է պատճառը | Սըր Քիր Սթարմերը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ | Արթիկ-Ալագյազ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Mercedes»-ին և «Opel»-ին․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է | Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին | Ավինյանին ու իր հետ եղած խմբին հրավիրում եմ քանդված փողոցները տեսնելու. Անի Կաղինյան (լուսանկարներ) | Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին |

Քննարկվում է «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի լավարկման հարցերը․ Բաղրայանը՝ ջրի հետ կապված խնդիրների մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը անդրադարձել է Արզնի ջրատարի մեծ վթարին, նշել, որ որոշվել է գետով անցնող խողովակը փոխարինել:

Բաղրամյանը, նաև անդրադարձել է մայրաքաղաքում հաճախակի ջրանջատումներին, նշելով՝ դրանք ոչ թե ջրանջատումներ են, այլ «Վեոլիա ջուրը» իրականացնում է գրաֆիկի փոփոխություններ: Կարող են լինել հատվածներ, որ 24 ժամը կրճատվի՝ իջեցվելով մինչև 19 կամ 17 ժամի, քանի որ առկա է ջրաղբյուրների ջրաքանակի նվազում:

«Կա մի մեծ, գլոբալ խնդիր, որ մոտավորապես 20-30 տոկոս ընդհանուր ջրաղբյուրների ջրաքանակի նվազում ունեն, և այդ հարցերն էլ գլոբալ քննարկվում են՝ հիմա այլ ջրաքանակներով կամ լրացուցիչ ջրաքանակ քաղաք հասցնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Քաղաքացիների ահազանգերը, բողոքները ուսումնասիրվում են։ Օրինակ՝ 3 օր ջուր չունենալը կանոնների խախտում է: Ընկերությունը առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովեր, եթե ոչ ցիստեռնների միջոցով: Եթե դա չի արվել, խախտվել են կանոնները»,- նշել է նա։Նրա խոսքով՝ այս պահին պայմանագրի լավարկման և որոշակի ջրաքանակով Երևան մտնող ջրաքանակի լավացման մասով քննարկումներ են ընթանում։ Ընկերությւոնը որպես վարձակ է հանդիսանում և խոշորամաշտաբ ու մեծ ծավալի ներդրումների իրավունք չունի, իսկ ենթակառաուցվածքում պահանջվող ներդրումները պետք  իրականացվեն կա՛մ պետության, կա՛մ որոշակի արտոնյալ վարկերի ներգրավվման հանարվորությամբ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ