Եղիր տեղեկացված

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) | Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN |

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը. Համաշխարհային բանկ

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը։ Դրա մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Ըստ զեկույցի՝ Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 24,2 միլիարդ դոլար։

Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 108-րդ (30,5 միլիարդ դոլար), Ադրբեջանը՝ 83-րդ (72,5 միլիարդ դոլար), Ռուսաստանը՝ 11-րդ (ավելի քան 2 տրիլիոն դոլար), Թուրքիան՝ 18-րդ (1,1 տրիլիոն դոլար), Իրանը ՝ 36-րդ (ավելի քան 401,5 միլիարդ դոլար) հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Միացյալ Նահանգներն է՝ անվանական ՀՆԱ-ով 27,4 տրիլիոն դոլար, Չինաստանը 2-րդ (17,8 տրիլիոն դոլար), Գերմանիան՝ 3-րդ (4,5 տրիլիոն դոլար), Ճապոնիան՝ 4-րդ (4,2 տրիլիոն դոլար), Հնդկաստանը՝ 5-րդ (3,5 տրիլիոն դոլար):

լրահոս

Փոխկապակցված նորություններ