Եղիր տեղեկացված

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) | Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN |

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի Սաբունչու շրջանային դատարանը հուլիսի 12-ին, շինծու մեղադրանքների հիման վրա, 2023 թվականին Աղավնո գյուղի հատվածում ձերբակալված ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ դատավճռի՝ Ռաշիդ Բեգլարյանն ազատազրկման առաջին 5 տարին պետք է կրի ազատազրկում՝ բանտում, իսկ 10 տարին` խիստ ռեժիմի գաղութում։

Բեգլարյանին առաջադրվել էին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 112 (ազատությունից զրկում միջազգային իրավունքի խախտումով), 113 (խոշտանգում), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 279 (օրենքով չնախատեսված զինված խմբավորումներին մասնակցություն) 318 (Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում) հոդվածներով շինծու մեղադրանքները:

Նրան ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ նշելով, թե Բեգլարյանին ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

լրահոս

Փոխկապակցված նորություններ