Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա 2018 թվականից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր:
Այս մասին հայտնել է նրա ընկեր, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
Նա 2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։ 2019թ. դատարանը արդարացրել էր հանցակազմի բացակայության հիմքով։