ԵԱՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի երկիրը արտաքսել է Արցախի ավելի քան 100 հազար բնիկ բնակիչների, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և որի դրդմամբ, Ադրբեջանում շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը, գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ սկսել է խոսել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն «ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և սահմանադրական հիմունքներով վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»։
«Հայտարարելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և ադրբեջանական հողերի օկուպացիայի արդյունքում մեր տարածքները զանգվածաբար աղտոտվել են ականներով, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ տեղի է ունեցել ականների պայթյունների մոտ 370 միջադեպ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։