Լուրեր Հայաստանից և աշխարհից

Եթե ԱՄՆ-ն uպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք նույն կերպ կպատասխանենք. Խամենեի | Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան ՀՀ-ի դեմ նոր օպերացիան․ Տիգրան Աբրահամյան | Օսլոյում կայացել է Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը | Թրամփը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի դեմ՝ Նեթանյահուի համար ձերբակալության օրդեր տալու պատճառով | Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը | ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարների խորհրդակցությանը ՀՀ-ն չի մասնակցելու | Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները | Իրանը հայ ժողովրդին համարում է իր բարեկամը և աջակցում է Հայաստանի հզորացմանը․ դեսպան | Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում շեշտել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին | Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը | Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին | ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Մերձավան համայնքում գիշերը հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել | Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա․ Հենրիխ Դանիելյան | Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին | Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի | «Զանգեզուրի միջանցք» նախագիծը ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է. նպատակն է խաթարել ՀՀ-ի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ | Մհեր Գրիգորյանը և Քրիստինա Քվինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ | Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ լավ են. Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ սև ցուցակում լինելու մասին | Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քննարկել են ազատազրկվածներին քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումներ |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Ինչի՞ հաշվին է աճ գրանցել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը

«Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի հետ ցուցանիշները որոշակի փոփոխությո՞ւն են կրել: Պարզվում է՝ ոչ:

Ավելին, ԵՄ հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը գրանցել է 23,7 տոկոս անկում, մասնավորաբար՝ Ֆրանսիայի պարագայում անկումը կազմել է 18 տոկոս, Գերմանիայի պարագայում՝ 35,9: ԵՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 877 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 16,3 մլրդ): Ոչ պակաս տխուր է պատկերը ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում. ապրանքաշրջանառությունը կազմել է ծիծաղելի 193 մլն դոլար՝ գրանցելով 37,2 տոկոս անկում: Պարզվում է՝ շատ ավելի՝ 2,8 անգամ աճ է արձանագրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ կազմելով 7,5 մլրդ դոլար: Հարևաններից Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 6 տոկոսով, Վրաստանի հետ՝ 3 տոկոսով:

Բարեբախտաբար, էական աճ է գրանցել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ ամբողջ 54 տոկոսով, սակայն Չինաստանի հետ առևտուրը կազմում է ընդամենը 1,2 մլն դոլար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտաքին առևտրի ծավալները նորից աճ են գրանցել, այս անգամ՝ 2,8 անգամ՝ հասնելով 7,5 մլրդ դոլարի: Ճիշտ է, նորից աճ է գրանցվել ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության ցուցանիշներում, ընդ որում՝ ահռելի՝ մոտ 7,2 անգամ, հասնելով 3,3 մլրդ դոլարի, սակայն տնտեսագետների գնահատմամբ, դարձյալ գործ ունենք նույն Ռուսաստանի հետ՝ այլ «փաթեթավորմամբ»: Ու նորից ստացվում է նույն վիճակը՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից տատանվում է 60-70 տոկոսի սահմաններում»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ