Լուրեր Հայաստանից և աշխարհից

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան | Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց | ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել | Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է | Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք». Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին | ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին | Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին | Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել | Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. ԱԳՆ խոսնակ | Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին | Էլեկտրական շարժիչների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7,400 հատ. ՊԵԿ | Արմավիրի մարզի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը | «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը | Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ Ոսկանյան | Եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց | Ողբերգական ավտովթար Mercedes-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհ |

ՈւԵՖԱ-ի նախագահի հետ քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Նշելով, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է մեր երկրում ֆուտբոլի եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունն այդ նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով:

Փաշինյանը  հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի և հավելել, որ ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:

Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը ևս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձեւի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:

Մտքեր են փոխանակվել նաեւ Գերմանիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շուրջ:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

լրահոս

Փոխկապակցված նորություններ