Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօրվա հանդիպումը առավոտյան կմեկնարկի հայկական կողմում, ապա կշարունակվի թուրքական կողմում: