Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Պետությունը խոշոր սպանդանոցներին փոխհատուցում կտա

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում հաստատեց Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նխարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ այս ծրագրի ընդունումը բխում է սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու վարչապետի հանձնարարականից, և պայմանավորված է սպանդանոցային սպանդը խրախուսելու, շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող համարվող  տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով պետական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Նրա խոսքով, այժմ սպանդանոցները գործում են հարկային տարբեր դաշտերում և գտնվում են մրցակցային ոչ հավասար պայմաններում: Այս դեպքում գյուղատնտեսական կենդանիները սպանդի են ենթարկվում սպանդանոցներում, իսկ մսեղիքը սպանդը պատվիրողի կողմից ոչ միշտ է շուկայահանվում սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասախան տրանսպորտային միջոցներով՝ չպահպանվելով մսեղիքի տեղափոխմանը ներկայացվող պահանջները։

Բացի այդ, շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։

Այս որոշման արդյունքում ԱԱՀ վճարող համարվող սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին ֆերմերային տնտեսություններից գնված խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն կտրամադրվի, որը հավասար մրցակցային պայմաններ կապահովի ԱԱՀ վճարող եւ  շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար:

Աջակցությունը նախատեսվում է տրամադրել միայն  խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային սպանդից ստացված մսեղիքի իրացման գործարքների մասով։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում՝

ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններից գյուղատնտեսական կենդանիների գնումներ չիրականացնող)  սպանդանոցներին և տնտեսավարողին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավորկենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման արժեքից հաշվարկված ԱԱՀ-ի մասով.

– խոշոր եղջերավորկենդանիների սպանդ իրականացնելու նպատակով մատուցված ծառայության դիմաց։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ հարկային տարբեր ռեժիմների հետեւանքով տնտեսվարողի համար ձեռնտու է չխոշորանալը, որովհետեւ խոշոր տնտեսվարողը ավելի բարձր հարկ է վճարում, իսկ շրջանառության հարկ վճարող փոքր ընկերությունները ընդամենը 5 տոկոս հարկ են վճարում. «Այս եղանակով փորձում ենք այս ռեժիմների տարբերությունը բացառել: Օրինակ, եթե համարենք, որ մեկ կգ մսի արժեքը եղել է 2000 դրամ, նրա նկատմամբ հաշվարկվել է 400 դրամ ավելացված արժեքի հարկ: Հիմա այդ 400 դրամից 300 դրամը կվերադարձվի սպանդանոցային ընկերություններին»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ