Եղիր տեղեկացված

Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ |

Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում 4 տոկոս աճ է գրանցվել

«Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 4.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը»: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Հաշվետու ժամանակահատվածում այդ ճյուղերն ընդհանուր առմամբ ապահովել են 311 մլրդ 276.8 մլն դրամի արտադրանք: Ընդ որում, գյուղատնտեսությունը գրանցել է 4 տոկոսի աճ՝ 285 մլրդ 824.9 մլն դրամի արտադրանքով: Բուսաբուծության ոլորտում աճը 10.6 տոկոս է: Այդ ցուցանիշը ներառում է նաև հողի մշակության համար մատուցված ծառայությունների ծավալը՝ բնահողի պատրաստում, ցանք և այլն: Արտադրանքը գնահատվում է 117 մլրդ 585.1 մլն դրամ: Անասնաբուծության ոլորտում աճն աննշան է՝ 0.1 տոկոս: Արտադրանքի ծավալը 168 մլրդ 239.8 մլն դրամի է:

Անտառային տնտեսությունում աճը 7.1 տոկոս է, իսկ արտադրանքը՝ 989.7 մլն դրամի: Ձկնորսության ոլորտում գրանցվել է 7.2 տոկոսի աճ, ապահովվել է 24 մլրդ 462.2 մլն դրամի արտադրանք:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ամենամեծ ծավալն ապահովվել է այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 198 մլրդ 550.8 մլն դրամի: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 4.1 տոկոս:

Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը բարձրակետին է եղել առաջին եռամսյակում՝ 15 մլրդ 313.1 մլն դրամի: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է 8.4 տոկոսի աճ:

Անտառային տնտեսության համախառն արտադրանքի ծավալն առավել մեծ է եղել երկրորդ եռամսյակում՝ 577.1 մլն դրամի: 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 13.5 տոկոս:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ