Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ զnրավարժnւթյnւնները. Հայաստանը չի մասնակցում

Նովոսիբիրսկի մարզում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի բացման արարողությունը՝ «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ:

«Ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ահաբեկչական մեծ ակտիվության, սահմանադրական կարգի խախտման փորձերի, զինված բախումների և պատերազմների հրահրման պայմաններում ստեղծված իրավիճակը մեզնից պահանջում է մարտական կիրառման համար մշտական մարտական ակտիվություն», – բացման խոսքում ասել է «Ռոսգվարդիայի» Սիբիրյան շրջանի հրամանատար գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը։

Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։

Զորավարժությունների շրջանակներում, որոնք կավարտվեն օգոստոսի 16-ին, մասնակիցները կկատարեն փորձի փոխանակում և կկատարելագործեն փոխգործակցության հմտությունները հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջև: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմի մեջ մտնող ստորաբաժանումները կստանան անօրինական զինված խմբավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ։ Վերջին օրը հատուկ ջոկատայիններն օդուժի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ կմշակեն շենքի և տրանսպորտի գրոհ, պատանդների ազատում և զինյալների չեզոքացում։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը 2024 թվականին նախատեսել է յոթ համատեղ մարտական վարժանքներ, որոնք տեղի կունենան Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի տարածքում:

լրահոս

Փոխկապակցված նորություններ