Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

«Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել համախմբվել և մեդիաարշավ սկսել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում»: Միջազգային իրավունքի փորձագետ Ֆիլիպ- Րաֆֆի Գալֆայանն ասում է. «Ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է… Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան․․․մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ՝ երբ իրենց քաղաքացիները պատանդառված են»: Եւ շեշտում է՝ եթե պարզվի, որ «բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս չեն կազմում», ուրեմն գործ ունենք հանցագործության հետ։ Պետք է նաեւ արձանագրենք, որ այն հարցերում, որոնք ՀՀ իշխանությունը կարեւորում է, նրան հաջողվում է իր ուզածն անցկացնել, օրինակ՝ Մեղրիով միջանցքի թեման, երկկողմ համաձայնությամբ, հանվեց քննարկումից՝ հետաձգվեց անորոշ ժամանակով: Այսինքն, փաստ է, որ Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների ճակատագիրն այս իշխանությունը չի կարեւորում, իր առաջնահերթությունների մեջ չի տեսնում, ինչն էլ Գալֆայանը հանցագործություն է անվանում։ Մինչդեռ ցանկացած քիչ թե շատ իրեն հարգող պետություն, հասարակություն պետք է նախ եւ առաջ հենց այդ խնդիրը դներ իր առաջ: Ոչ մի հայ մարդ չպետք է կարողանար հանգիստ ապրել, գլուխը խաղաղ դնել բարձին, երբ Բաքվում պատանդ հայեր կան եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնտեղ խոշտանգվում է: ՀՀ վարչապետը, պետք է ամեն ինչ աներ, որ հայ մարդիկ օր առաջ վերադարձվեն Հայաստան` չպետք է գնար որեւէ բանակցության ու հանդիպման, պետք է հրաժարվեր բոլոր առաջարկներից, բոլոր հարթակներում բարձրացներ այդ հարցը, չվախենար անգամ պատերազմի սպառնալիքներից եւ ամեն գնով վերադարձներ մեր համաքաղաքացիներին, որոնց միակ մեղքն այն է, որ իրենց հայրենիքն են պաշտպանել»:

լրահոս

Փոխկապակցված նորություններ