Լուրեր Հայաստանից և աշխարհից

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան | Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց | ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել | Այնթապում հայր և որդի ծեծկռտուքի էին մասնակցել․ վնաuվածքներ ստացած երիտասարդը մաhացել է | Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք». Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին | ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին | Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին | Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց | Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել | Ադրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև | Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Արարատ Միրզոյան | Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. ԱԳՆ խոսնակ | Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին | Էլեկտրական շարժիչների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7,400 հատ. ՊԵԿ | Արմավիրի մարզի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը | «Խաք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է | Կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը | Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ Ոսկանյան | Եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը․ Շոլց | Ողբերգական ավտովթար Mercedes-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհ |

Երեք կարևոր սկզբունք հանվում է խաղաղության պայմանագրից, արդյունքում կունենանք բովանդակազուրկ ու արժեզրկված մի պայմանագիր. քաղաքագետ

Հայաստանում մերձիշխանական շրջանակների կողմից ներկայացվում է, թե ճանապարհների ապաշրջափակման հարցը հանվել է օրակարգից, մինչդեռ դա այդպես չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրից ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը հանելու պայմանավորվածությանը:

«Հարցն ընդամենը հանվել է խաղաղության պայմանագրի տեքստից, այստեղ արդեն մի քանի վտանգ կա: Նախ արժեզրկվում է խաղաղության պայմանագիր կոչվածը, որովհետև Հայաստանն ի սկզբանե 3 խնդիր էր դրել այդ պայմանագիրը ստորագրելու հարցում: Հայաստանն ասում էր, որ պետք է հստակ ճանաչվեն միմյանց տարածքային ամբողջականությունը, մինչև այս պահը, սակայն, մենք գիտենք, որ Ադրբեջանը տարածքային պարամետրերով Հայաստանը չի ճանաչել: Հայաստանն ասում էր, որ կոնկրետ քարտեզ պետք է դրվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հիմքում, քննարկվում էր 1979 թ-ի քարտեզները, և որ կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիմքով: Այժմ տեսնում ենք, որ այդ խնդիրներից և որևէ մեկը չի արտացոլվելու խաղաղության պայմանագրի հիմքում: Այդ դեպքում մի կողմից արժեզրկվում է խաղաղության պայմանագիրը, մյուս կողմից այն չի երաշխավորելու Հայաստանի ապաշրջափակումը»,- ասաց Սուրենյանցը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ փորձը ցույց է տվել, որ եթե ինչ-որ խնդիր դուրս է մնում խաղաղության պայմանագրից, հետագայում այն որպես գործիք է կիրառվում Հայաստանի դեմ ճնշում բանեցնելու համար: Որպես օրինակ նա բերեց դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը:

«Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, հակառակ դեպքում առաջ չէր քաշի Սահմանադրության փոփոխության պահանջը, այստեղ էլ ի՞նչ դիվանագիտական հաջողության մասին են խոսում»,- նշեց նա:

Հարցին՝ այնուամենայնիվ Ադրբեջանի գործողությունների մեջ շտապողականություն չի՞ արդյոք խաղաղության պայմանագրից կնճռոտ հարցերը դուրս թողնելու, ֆիկտիվ փաստաթուղթ ստորագրելու և անունը խաղաղության պայմանագիր դնելու առումով, ինչին ի պատասխան Սուրենյանցն ասաց.

«Ադրբեջանը նույնիսկ այդ բովանդակազուրկ փաստաթուղթը պատրաստ չէ ստորագրել, հակառակ պարագայում Սահմանադրություն փոխելու պահանջ չէր դնի: Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու մասին որևէ խոստում է տվել Ադրբեջանին, հակառակ պարագայում մեր ԱԳՆ-ն կտրուկ կհերքեր Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը, իսկ ինքն ուղիղ տեքստով ասել է, որ Փաշինյանը իրենցից ժամանակ է խնդրել Սահմանադրությունը փոխելու հարցում: Ըստ ամենայնի տրվել է նման խոստում, բայց ես որևէ ձևով հնարավոր չեմ համարում, որ ՀՀ քաղաքացիները գնան, քվեարկեն այն փոփոխությունների օգտին, որը պահանջում է Ալիևը: Հետևաբար պնդում եմ, որ սրանք Ադրբեջանի հերթական տակտիկական քայլերն են՝ վիժեցնելու խաղաղության գործընթացը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու երկրները կարող են վերսկսել բանակցությունները՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ընդունելի բանաձև գտնելու համար:

ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել էր՝ այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա:

լրահոս

Փոխկապակցված նորություններ