Եղիր տեղեկացված

Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանն ազատվել է ծառայությունից | Սևան Ակվա ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներն իրացվել են սահմանված արժեքներից ցածր գներով | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում | Օգոստոսի 1-ից սկսած, QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի. Ավինյան | Հունիսի 17-ին և 18-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ մարզի որոշ բնակավայրերում | Արեն Փիրուզյանը նվաճեց բրոնզե մեդալ | Իրանը և Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ես գործարքի հասա Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ օգտագործելով առևտուրը ԱՄՆ-ի հետ. Թրամփ | Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ | Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում | ԱՄՆ որևէ կապ չի ունեցել պատերազմի հետ Իրանի և Իսրայելի, եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ | Իրանը հարվածել է Իսրայելի գիտական ​​ինստիտուտին՝ ի պատասխան գիտնականների սպանության (տեսանյութ) | Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը | Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու | Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում ուժեղ քամին վնասներ է հասցրել | Իսրայելի հարվածից Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել․ զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա | Հռոմի պապը Իրանին եւ Իսրայելին «պատասխանատվության ու ողջամտության» կոչ է արել | Իրանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ ԱՄՆ-ին Իսրայելի դեմ «շատ մասշտաբային» գրոհների մասին | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով | Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ |

Ողբերգական ավտովթար՝ Սևանում․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են «Nissan Armada» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հակոբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Ադիլխանյանն ու Վարդան Հակոբյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

լրահոս

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն հարվածներն Իսրայելին, եթե վերջինս դադարեցնի ագրեսիան Իսլամական Հանրապետության նկատմամբ Իրանը տարբեր խողովակներով ԱՄՆ-ից ուղերձներ է ստացել, որ Վաշինգտոնը չի մասնակցել և չի մասնակցի Իսրայելի հարձակումներին, Թեհրանը դրան չի հավատում

Փոխկապակցված նորություններ