Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ավստրիայում մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանը աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը | Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի | ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր | ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը | Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին | «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել | Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները | Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ) | Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին | Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին | Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր | Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին | 1«Հեզբոլլահը» հայտարարել Է Լիբանանում իսրայելական երեք տանկ ոչնչացնելու մասին | Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան | Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը | Ինչքան զիջում եք, Ադրբեջանը կարմիր գիծ չի քաշում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին | Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ․ Նիկոլ Փաշինյան | Սա աննախադեպ հարձակում էր․ ի՞նչ է պատմում Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցը՝ երեկվա հրթիռակոծությունների մասին | Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ |

Մաքսային պարտավորություններից ազատվածը զավթել է շինհրապարակներն ու հանքերը. «ՄԼ Մայնինգ»-ի արտոնությունները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ )աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության եւ բնակարանաշինության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այս պահին իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։

Բացի սրանից՝ արտոնյալ հարկատու հանդիսացող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ՝ մասնավորապես արտադրելով բետոն, բազալտի խճաքար, գետի խճաքար, գետի ավազ, գետի ավազ՝ լվացված, պերլիտային ավազ, լիթոիդային պեմզա, հրաբխային խարամ, կրաքար։ Այսինքն՝ ինքնաբավ շինարարության համար գրեթե ամեն ինչ. սպառողին է մատուցում 9 տեսակի արտադրանք։ Թվում է, թե կատարյալ աշխատող ընկերություն է, սակայն ՍՊԸ-ն մի քանի անգամ ազատվել է մաքսատուրքից: 2018 թվականի հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն։

Ոլորտը մենաշնորհ դարձրած ՍՊԸ-ն այնպես է ֆինանսները շրջանառում, որ, ըստ որոշ տեղեկությունների, բնակելի համալիրների կառուցման համար բացառապես իր կողմից արտադրած հանքանյութն ու քարերն է օգտագործում։

Նախկին պաշտոնյան շարունակում է մնալ իշխանության սերտ օղակը՝ վերջինիս կողմից պարբերաբար արժանանալով հաճոյանքի եւ գովեստի, սակայն Երեւանում օդի աղտոտվածության, փոշու, կեղտի պատճառը հաճախ հենց շինհրապարակներում նորմերին անամապատասխան պայմաններով իրականացվող շինաշխատանքներն են, երբ մի ընկերության կողմից 14 բնակելի համալիր է կառուցվում, իսկ փոշին եւ կեղտը շնչում են հասարակ քաղաքացին, երեխան։

Հավելենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թիվս այլ կազմակերպությունների, նաեւ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի  համարում։

լրահոս

Փոխկապակցված նորություններ