Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ում տեսանյութ է տարածել՝ նշելով, որ մի խումբ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների է ընդունել։

Կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր իսկ ստեղծած հանձնախմբի փորձաքննության արդյունքները, ավելի վաղ հայտարարություն էին տարածել եպիսկոպոսները: Նշվում էր, որ հանձնախումբը պետք է ուսումնասիրեր ու եզրակացություն ներկայացներ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի վերաբերյալ, որի իսկությունը փորձաքննությամբ հաստատել է Քննչական կոմիտեն: Հանձնաժողովը քանիցս ի պաշտոնե, այդ թվում նաև անհատ եպիսկոպոսներ, խնդիրը հետևողականորեն հանձնել են կաթողիկոսի ուշադրությանը: Եվ եպիսկոպոսների համար խիստ տարակուսելի և ծայրաստիճան անհանգստացնող է նրա որդեգրած մոտեցումը:

Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ վարչապետը հայտնել էր, որ այսօր հանդիպելու է հայտարարության տակ ստորագրած հոգևորականների հետ։

Լրահոս