Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգվելու են

ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը երկարաձգվելու են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Երկու ծրագրերն էլ երկարաձգելու նախագծերը ներկայացվել են Վարչապետի աշխատակազմ։ Առնվազն 6 ամիս երկարաձգվելու են»,- ասաց Կոստանյանը։

Լրահոս