Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և Անդոկավան բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Ըստ գերատեսչությքն՝ գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետն է դեկտեմբերի 10-ը՝ ժամը 19։00-ն։





