Հայաստանում կես տարում գրանցվել է ապրանքների արտահանման 2.3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2024 թվականի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Ներմուծման աճը կազմել է 86.5 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է 6.7 տոկոսով»,-ասաց նա 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: