Եղիր տեղեկացված

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես | Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵՄ առաջնորդների հայտարարությունը Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մասին (տեսանյութ) | Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (տեսանյութ) | ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը անրադաձել են Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների հետ կապված հարցեր | 8 ամսական փոքրիկի մայր Լիանա Հարությունյանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք | Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ | Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից | Իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ | Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին | Մադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին | Օձի խայթոցներից Սպիտակի բժշակական կենտրոն է տեղափոխվել 11-ամյա և 14-ամյա երեխաներ | Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին | ՊԵԿ-ը ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծում իրականացնող ֆիզիկական անձանց հորդորում է առաջնորդվել սահմանված մաքսային ընթացակարգերով | Հայկական բեռների արգելափակումը խաթարում է վրաց-հայկական դարավոր բարեկամության ոգին. Զուրաբիշվիլի | Հավկիթի գների անկումը պայմանավորված է ինչպես արտադրության ծավալների աճով, այնպես էլ սեզոնային՝ ամառային էժանացմամբ | ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի մասով առաջարկ ստացել ենք, ցանկացած հարց քննարկում ենք. Փաշինյան | Եթե հայ ժողովուրդը հանդուրժում է ՀՀ-ի ապամոնտաժումը, ապա մտածել ինչ-որ երկրի կողմից Հայաստանի փրկության մասին. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Հակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, նրան կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը | Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել. աննախադեպ է այն հանգամանքը, որ նրա որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. հայտարարություն |

Այսօր գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ծննդյան օրն է. Սեյրան Սարոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը (տեսանյութ)

Այսօր գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի ծնդդյան օրն է։ Սեյրան Սարոյանը ծնվել է 1967 թ․ սեպտեմբերի 3-ին Էջմիածնում։ 1993 թ․ ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 2006 թ․՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան՝ «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ։
1985-1987 թթ․ Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993-2007 թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա՝ 4-րդ կորպուսի հրամանատար։

2000 թ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թ․ պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով, 1997 թ․ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թթ․՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թվականից մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Գեներալը մահացել է 2022 թ. օգոստոսի 12-ին, 55 տարեկան հասակում, Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ բուժում էր ստանում: Նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել, քանի որ օրգանները հերթով սկսել էին ֆունկցիոնալ խանգարման հասնել:

լրահոս

Փոխկապակցված նորություններ