Եղիր տեղեկացված

Կասկադի հարակից տարածքում «Մետրում Ինվեսթ»-ի կառուցվող նոր շենքից փոշու հսկայական ամպ է դուրս գալիս և վնասում բնակիչների առողջությանը. քաղաքապետարանից ասում են, որ կտուգանեն օրինախախտ կառուցապատողին (տեսանյութ) | Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) |

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իրական խնդիր է, որի գոյությունը մշտական վտшնգ է ՀՀ-ի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար․ Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը իրական խնդիր է, որի գոյությունն մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը, մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ։
Այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։
Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։
Հետևաբար Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը»,- գրել է Ոսկանյանը։

լրահոս

Փոխկապակցված նորություններ