Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ավստրիայում մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանը աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը | Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի | ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր | ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը | Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին | «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել | Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները | Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ) | Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին | Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին | Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր | Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին | 1«Հեզբոլլահը» հայտարարել Է Լիբանանում իսրայելական երեք տանկ ոչնչացնելու մասին | Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան | Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը | Ինչքան զիջում եք, Ադրբեջանը կարմիր գիծ չի քաշում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին | Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ․ Նիկոլ Փաշինյան | Սա աննախադեպ հարձակում էր․ ի՞նչ է պատմում Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցը՝ երեկվա հրթիռակոծությունների մասին | Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ |

Ես ողջ եմ, կգամ ու ամեն ինչ կպատմեմ. օրեր շարունակ Սևանա լճում որոնվող տղամարդը զանգահարել է ընկերներին

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, իր ընկերների հետ հեռախոսով կապ է հաստատել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ն և հայտնել, որ իզուր են իրեն մի քանի օր ջրափրկարարները, ջրասուզակներն ու ոստիկանները որոնում, ինքը ողջ է, կգա և ամեն ինչ կասի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:Վերջինս սեպտեմբերի 5-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած և նրա ընկերներն ու բարեկամները նրան պատկանող «Lexus» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել էին Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ անտառում, իսկ նրա հագուստները՝ ավտոմեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ լճի ափին։

Օրեր շարունակ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Սևանի ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գյուղացիները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներ որոնողական աշխատանքներ են իրականացրել, որին նաև մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։Իսկ նրա կորելու փաստով Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նա արդեն հեռախոսային կապ է հաստատել նաև ոստիկանության Մաշտոցի և Մարտունու բաժինների ղեկավարների հետ ու հայտնել այն, ինչ-որ իր ընկերներին է ասել, թե կգամ ու պատճառը կասեմ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ