Եղիր տեղեկացված

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն | Կասկածելի հետք է նկատվել գետում․ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են | ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս | Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը | Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի շինծու դատավարությունը | Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս | Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը | Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը | Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ | Վարորդականի քննությունից բացասական ստացողները, 45 հազար դրամ վճարելով, կարող են հաջորդ օրը վերահանձնել այն | «Երևան Սիթիում» հավատարիմ հաճախորդների համար ակցիան գործում է բոլոր մասնաճյուղերում | Շենգավիթ վարչական շրջանի նախկին և ներկա աշխատակազմի աշխատակիցներ են ձերբակալվել | Կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի երևանյան փուլը | «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ | ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը | Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը | ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը | Ես պատրաստ եմ կյանքս տալ Հայրենիքիս. Պատերազմի մասնակից Գևորգ (տեսանյութ) | Թրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN |

Գոգարան գյուղի բնակիչները պահանջով դիմել են Սպիտակ համայնքի ղեկավարին

«Համայնքային համախմբման ևա ջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է․

«ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան գյուղում փաստացի առկա, գրեթե բոլոր բնակիչները (501 քաղաքացի) ստորագրահավքով դիմում-պահանջ են ներկայացրել ՀՀ Սպիտակի համայնքապետարանին, մասնավորապես համայնքի ղեկավարին և ավագանու բոլոր անդամներին, հետևյալ պահանջով,

1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 9-ը, 10.09.2024-ին նախատեսված ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստի օրակարագից հանել «Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0161-0001 կադաստրային ծածկագրով հողամասում երկրաբանահետախուզական աշախատնքների կատարմանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը,2. Հեռացնել աշխատանքից, բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մասնակից են հանդիսանում, մեր իրավունքների և կամարտահայտության ոտնահարման և իրականության խեղաթյուրման գործընթացներին։

Որի համար ստորագրում ենք,

Մեր օրինական պահանջները չկատարելու, տեղական ինքնակառավարման սկզբունքները և տեղական ժողովրդավարության արժեքները անտեսելու դեպում, մենք՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի բնակիչներս, մեզ իրավունք ենք վերապահում, պայքարել մեր սեփական իրավունքների պաշտպանության համար, ՀՀ Սահմանադրութմամբ մեզ վերապահված ժողովրդավարության և ՀՀ օրենսդրությամբ սահմամված բոլոր օրինական միջոցներով։

Դիմում-պահանջի ամբողջական տեքստում ասվում է,Մենք՝ ներքոստորագրող ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի բնակիչներս, գիտակցելով, որ տեղի է ունենում մեր իրավունքների և կամարտահայտման կոպիտ ոտնահարում Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ 2024 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 16:00-ին Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Դ․Ա․Վ ՖԱՅՆԴԵՌ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված ՀՀ Լոռու մարզի Հարավային Հանքակուտակ հանքերևակման տեղամասի տարածքում 2025-2028 թվականների ընթացքում ոսկու և բազմամետաղների պաշարների գնահատման համար երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով հանրային լսումները տեղի չեն ունեցել, որովհետև բնակիչները չեն ցանկացել լսել նախաձեռնողներին։ Այդ լսել չլսելու թեմայով դրսում հավաքված գոգարանցիների հետ ունեցած բանավեճերից հետո նախաձեռնողները հեռացել են բնակավայրից՝ առանց վարչական շենքում լսումներ իրականացնելու, և այդ ամբողջ իրականությունը արտահայտված է ամբողջական տեսանյութերում, որոնք առկա են համացանցում։

Այն պատճառով, որ Գոգարան բնակավայրի վարչական ղեկավարը, տեղում հրաժարվել է կազմել ծանուցող արձանագրություն հանրային քննարկումների չկայացման վերավերյալ, պատճառաբանելով, որ ինքը գտնվում է արձակուրդի մեջ և իրավասու չի վավերացնել փաստաթղթեր, հանրային լսման ներկայացած բնակիչները կազմել են լսումների չկայացման վերաբերյալ արձանագրություն, որի տակ ստորագրել են և հանձնել բնակավայրի վարչական ղեկավարին։

Այդ իրադարձությունից հետո, մենք Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի բնակիչներս, տեղեկացանք, որ առանց մեր համաձայնության և գիտության, անտեսելով մեր կամքը և իրականությունը, կազմվել է հանրային լսումների կայացման վերաբերյալ արձանագրություն, որի տակ ստորագրել են բնակավայրի վարչական ղեկավարը և նախաձեռնող ընկերության ներկայացուցիչը, որի հիման վրա էլ Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, 10.09.2024 թվականին նախատեսված ավագանու հերթական նիստին ընդառաջ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկվել և շրջանառվել է ավագանու որոշման նախագիծ, «Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0161-0001 կադաստրային ծածկագրով հողամասում երկրաբանահետախուզական աշախատնքների կատարմանը համաձայնություն տալու մասին» «Դ․Ա․Վ ՖԱՅՆԴԵՌ» ՍՊԸ-ին։

Այս արարքով, Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինը, անտեսելով տեղական ժողովրդավարության սկզբունքները, ոտնահարում է մեր իրավունքները և կամարտահայտումը, տեղի է ունենում իրականության խեղաթյուրում և կեղծիք։

Մենք, Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հաշվառված քաղաքացիներս, հանդիսանալով Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի համաձևավորողներ, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ դեմ եք երկրաբանահետախուզական աշխատնքների կատարմանը Գոգարան բնակավայրի վարչական տարածքում և պահանջում ենք, ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմնից, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանից, Սպիտակ համայնքի բոլոր ավագանու անդամներից՝

1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 9-ը, 10.09.2024-ին նախատեսված ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստի օրակարագից հանել «Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող 06-030-0161-0001 կադաստրային ծածկագրով հողամասում երկրաբանահետախուզական աշախատնքների կատարմանը համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը,

2. Հեռացնել աշխատանքից, բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մասնակից են հանդիսանում, մեր իրավունքների և կամարտահայտության ոտնահարման և իրականության խեղաթյուրման գործընթացներին։

Որի համար ստորագրում ենք,

Մեր օրինական պահանջները չկատարելու, տեղական ինքնակառավարման սկզբունքները և տեղական ժողովրդավարության արժեքները անտեսելու դեպում, մենք՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի բնակիչներս, մեզ իրավունք ենք վերապահում, պայքարել մեր սեփական իրավունքների պաշտպանության համար, ՀՀ Սահմանադրութմամբ մեզ վերապահված ժողովրդավարության և ՀՀ օրենսդրությամբ սահմամված բոլոր օրինական միջոցներով։

Այս հանրագիր պահանջը անտեսելը, նշանակում է թքած ունենալ թե ժողովրդավարության թե մարդու կամարտահայտման վրա»։

լրահոս

Փոխկապակցված նորություններ