Եղիր տեղեկացված

Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Բաքվում շարունակվում է կեղծ դատավարությունը. hարցաքննվել է Ար | Վերջին անգամ այս գիշեր ենք կրшկnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար | Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1 կմ հատվածը | Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգը կունենանք 2026-ի կեսերին. ՆԳ փոխնախարար | Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին. Ժաննա Անդրեասյան | Մեքսիկան Իսրայելից բացատրություն կպահանջի Պաղեստինում դիվանագետներին գնդակահարելու համար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը | «Մեզ պետք է, որ զբոսաշրջիկը գա Հայաստան գումար ծախսի»․ Գևորգ Պապոյան | «Շատերն իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն»․ Սուրեն Պապիկյան | ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային աջակցելու մասին՝ անկախ բանակցությունների արդյունքից | Գազալցակայանից դուրս գալուց հետո մեքենան հրդեհվել է. կան վիրավորներ | Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին | Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյան | Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան (տեսանյութ) | Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ | Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում | Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ | ԱՄՆ-ում հայտարարել են՝ ուկրաինական հակամարտությունը «շահել է» Ռուսաստանը |

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին ազդարարեց Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։

Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների ռազմավարական օրակարգ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայում պաշտոնապես ազդարարվում է մի գործընթացի մեկնարկ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի կողմից մուտքերի արտոնագրերի, վիզաների ռեժիմի ազատականացմանը։

«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,-հավելեց ՀՀ փոխվարչապետը՝ շնորհավորելով բոլորին ԵՄ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց։

լրահոս

Փոխկապակցված նորություններ