Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ժամանակն է պարտավորվել խաղաղություն հաստատել, ստորագրել և վավերացնել պայմանագիրը` սկիզբ դնելով Հրվ. Կովկասի բարգավաճման նոր դարաշրջանին. Պետդեպ | Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել | «Օուշն Ֆիշ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ՝ Lratvutyun.am զրուցելով ինչպես քաղաքացիների, այնպես էլ ընկերության հաճախորդների հետ | Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն | ՌԴ-ն համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության. Պուտին | Հայաստանում և հայության շրջանում Մեծ Եղեռնը անառարկելի ճշմարտություն է․ Նիկոլ Փաշինյան | Թիվ 15 երթուղին սպասարկող ավտոբուսը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի | Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ | Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ) | Լեհաստանի նախագահն կոչ է արել ԱՄՆ-ին միջուկային զենք տեղակայել Հանրապետությունում | «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել | ԱրմՍվիսԲանկը մարտի 13-ից վերաբացում է դոլարային և եվրոյով պարտատոմսերի տեղաբաշխում | Կառավարությունը 916 միլիոն դրամ կհատկացնի որոշ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին | Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին. իրազեկում | Պուտինը կարգադրել է Կուրսկը հնարավորինս շուտ ազատել ուկրաինական ներկայությունից | «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ձախ սրունքի հրազենային վնասում ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել | Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2005 թվականի գործարքների համար | Մենք գերիների հարցը կշարունակենք բարձրացնել նաև Բաքվում․ Նիդերլանդների ԱԳ նախարար | Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան դիմել է Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա պատшնդների ազատ արձակման համար |

Բեռնափոխադրում և Բանվորական ուժ 24ժ. մատչելի գներով` Երևանում և դեպի մարզեր:

Մանրամասների համար զանգահարել՝ 093968996

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան

Ուզում եմ միանգամից անդրադառնալ այս լսարանին հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տևական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ու իրատեսակա՞ն է արդյոք: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Սա հարց է, որին միայն ՀՀ-ն չպետք է պատասխանի։ Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին ու կպատասխանեմ ՀՀ-ի դիտանկյունից: Ըստ այդմ, տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասաց նա:
Փաշինյանը կետերով ներկայացրեց այդ դիրքորոշման հիմնավորումները:
«Առաջինը պետք է անդրադառնամ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում: Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի առկա արդյունքներով համաձայնեցված են 13 հոդված ու նախագծի նախաբանը, ևս 3 հոդված, որոնք բաղկացած են 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են՝ մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ:
Խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների միջազգայնորեն ընկալելի հարաբերությունների հաստատման անկյունաքարային դրույթները: Հաշվի առնելով դա՝ ՀՀ-ն առաջարկել է վերցնել այն, ինչն այս պահին համաձայնեցված է, ու ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ: Մանավանդ, որ համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ շարունակել քննարկումները: Համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուզում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունն առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը», – ասաց Փաշինյանը:

լրահոս

Փոխկապակցված նորություններ