«Հըզբոլլահ» շարժման ավելի քան 20 անդամ է սպանվել ուրբաթ օրը Բեյրութում նրանց գլխավոր շտաբի վրա հարձակման հետևանքով, այդ թվում՝ Նասրալլայի անվտանգության ղեկավարը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։«Ավելի քան 20 ահաբեկիչ, որոնք գտնվում էին Բեյրութում՝ քաղաքացիական շենքերի տակ գտնվող ստորգետնյա շտաբում, նույնպես ոչնչացվել են»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։