Լուրեր Հայաստանից և աշխարհից

Ավստրիայում մտահոգություն են հայտնել՝ Ադրբեջանը աղվանականացնում է Արցախի մշակութային ժառանգությունը | Ըստ հարցումների՝ 3 ուժ գրեթե հավասար ռեյտինգ ունի | ԼՂ-ից բռնի տեղահանված ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ռոտացիայի արդյունքում 20 ուսանող սովորում է անվճար ուսուցման համակարգում․ ԵՊՀ ռեկտոր | ՀՀ-ն պատրաստ է առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ Միրզոյան | Քննարկվել է «Նաիրիտ գործարան»-ի տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարման հարցը | Բայդենը դեմ է Իսրայելի՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին | «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել | Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը․ երբ և որտեղ կկայանան հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները | Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ) | Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին | Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայնածավալ պատերազմ սկսի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին | Մոսկվայում՝ դեռահասը ղեկին եւ տասը դպրոցականներ տեղափոխող մեքենա է շրջվել․ կան զոհեր | Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին | 1«Հեզբոլլահը» հայտարարել Է Լիբանանում իսրայելական երեք տանկ ոչնչացնելու մասին | Մենք գնալու ենք Հանրային և ուղիղ եթեր ենք պահանջելու. Բագրատ Սրբազան | Վեհափառը բարձր է գնահատել Սամվել Կարապետյանի Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը | Ինչքան զիջում եք, Ադրբեջանը կարմիր գիծ չի քաշում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին | Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ․ Նիկոլ Փաշինյան | Սա աննախադեպ հարձակում էր․ ի՞նչ է պատմում Երուսաղեմում բնակվող մեր հայրենակիցը՝ երեկվա հրթիռակոծությունների մասին | Արմավիրում բախվել է 2 VAZ մակնիշի ավտոմեքենա․ կան տուժածներ |

ՀՀ-ն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի խթանման կազմակերպության միջև մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը։

Նախարարը նշել է, որ Հայաստանն էլ իր հերթին է հետաքրքրված Իրանում առևտրի կենտրոն ունենալու հեռանկարով։

Անդրադարձ է կատարվել Իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը:

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը, որը միտված կլինի Հայաստանից ապրանքների արտահանման և ներմուծման նոր ուղիների հաստատմանը։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ անասնապահության, մեղվաբուծության, թռչնամսի արտադրության ոլորտները:

Կողմերն անդրադարձել են նաև ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափագիտության, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում կողմերի միջև համագործակցության հեռանկարին՝ ոլորտում ունեցած փորձի փոխանակման և կողմերի համար ընդունելի համագործակցության ձևերի կիրառմամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ենթակառուցվածքների շիանարարական նախագծերում, բիզնես ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ